ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Բա ու՞մ մատն է խառը

Բա ու՞մ մատն է խառը
22.02.2019 | 02:57

«Ես որևէ անձնական խնդիր չունեմ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Նա Հայաստանի երկրորդ և ԼՂՀ-ի առաջին նախագահն է եղել և իր ներդրումն ունի երկու պետությունների կայացման գործում»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆԸ։

Միևնույն ժամանակ նա մի քանի անգամ ընդգծեց, որ Ռոբերտ Քոչարյանի գործը քաղաքական հիմք չունի, և վարչապետ Նիկոլ Փաշինյանի մատն այս գործում խառը չէ։ Եվ քանի որ մայիսյան հեղափոխությունից հետո Հայաստանի երկու նախագահներով կամ նրանց բարեկամներով զբաղվում է ԱԱԾ-ն, մեզ հետաքրքրեց` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գործունեությունը ԱԱԾ-ը խոշորացույցի տակ վերցրե՞լ է, թե՞ ոչ։ Արթուր Վանեցյանը վստահեցրեց, որ իրենք ուսումնասիրում են իրենց ձեռքի տակ եղած բոլոր փաստաթղթերը։ Իսկ արդյո՞ք ԱԱԾ-ի արխիվներում չեն պահպանվել փաստեր, ասենք, տնտեսական հանցագործությունների վերաբերյալ` հարցրինք։ «Այն, ինչ մեզ մոտ կա, մենք ուսումնասիրում ենք»,- եղավ պատասխանը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3371

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ